
Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում Խորվաթիային
Ադրբեջանական SOCAR–ը սեպտեմբերի 1-ից սկսել է գազ մատակարարել Խորվաթիային։ Այսպիսով, Թուրքիայի, Վրաստանի, Իտալիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սերբիայի և Սլովենիայի հետ միասին Խորվաթիան դարձավ ադրբեջանական գազ ստացող տասներորդ երկիրը:
Հիշեցնենք, Եվրահանձնաժողովը՝ ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ, խուսափել է ցանկացած քայլից, որը կարող էր վտանգել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը։ ԵԽ–ի ջանքերը լիովին չեն ընդունվել ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, որոնցից շատերը հզոր էներգետիկ կապեր ունեն Բաքվի հետ: