18 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում Խորվաթիային

Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում Խորվաթիային

Ադրբեջանական SOCAR-ը սեպտեմբերի 1-ից սկսել է գազ մատակարարել Խորվաթիային։ Այսպիսով, Թուրքիայի, Վրաստանի, Իտալիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սերբիայի և Սլովենիայի հետ միասին Խորվաթիան դարձավ ադրբեջանական գազ ստացող տասներորդ երկիրը:

Հիշեցնենք, Եվրահանձնաժողովը՝ ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ, խուսափել է ցանկացած քայլից, որը կարող էր վտանգել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը։ ԵԽ-ի ջանքերը լիովին չեն ընդունվել ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, որոնցից շատերը հզոր էներգետիկ կապեր ունեն Բաքվի հետ:


 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ