19 Սեպ
2024
17.3° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան ցանկանում է է՛լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ. Հաջիզադե

Ֆրանսիան ցանկանում է է՛լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ. Հաջիզադե

Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունը, որով պաշտոնական Փարիզը կոչ է անում երկրի քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից՝ կամայական ձերբակալություններից խուսափելու համար. այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Վճռականորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Եվրոպական հարցերի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։ Ֆրանսիայի նման անհիմն ու կողմնակալ որոշումը վկայում է այն մասին, որ այդ երկիրը ցանկանում է է՛լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ », – նշել է  Հաջիզադեն։