Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունը, որով պաշտոնական Փարիզը կոչ է անում երկրի քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից՝ կամայական ձերբակալություններից խուսափելու համար. այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Վճռականորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Եվրոպական հարցերի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։ Ֆրանսիայի նման անհիմն ու կողմնակալ որոշումը վկայում է այն մասին, որ այդ երկիրը ցանկանում է է՛լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ », – նշել է Հաջիզադեն։