Կանոնները չեն արգելում ՆԱՏՕ-ի անդամին միանալ նաև ԲՐԻՔՍ-ին․ Լավրովը՝ Թուրքիայի անդամակցության մասին
ԲՐԻՔՍ-ը չունի կանոններ, որոնք կարգելեն որոշակի կազմակերպությունների անդամներին հարաբերություններ ունենալ այս ասոցիացիայի հետ, РБК -ի հետ զրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու Թուրքիայի՝ ԲՐԻՔՍ-ի անդամ դառնալու ցանկությունը։
Նա հավելել է, որ ԲՐԻՔՍ -ի անդամների և ասոցիացիայի հետ համագործակցություն զարգացնող երկրների համար գլխավորն այն արժեքները կիսելն է, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Սա պետությունների ինքնիշխան իրավահավասարությունն է, նրանց ներքին գործերին չմիջամտելը, վեճերի խաղաղ կարգավորումը, հարգանքը, բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Մեզ պետք չեն նացիզմի արժեքները, նացիզմի տեսությունները, գործելակերպը, խոսքի ազատության արգելքը, ազգային լեզուները, մշակույթները, ավանդույթները, կանոնական եկեղեցիների փակումը և այլն»,-նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Թուրքիան ակտիվ աջակցել է Բաքվին։ Ավելին՝ Թուրքիայի նախագահը 2024-ի հուլիսին խոստովանել էր․ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ։ Անհնարին ոչինչ չկա, մենք պարզապես պետք է ուժեղ լինենք նման քայլերի դիմելու համար»,- ասել է Էրդողանը: