21 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնը ծրագրում է Վրաստանում զանգվածային բողոքի ցույցեր սկսել՝ իշխանությունը բռնությամբ զավթելու համար․ ՌԴ ԱՀԾ

Վաշինգտոնը ծրագրում է Վրաստանում զանգվածային բողոքի ցույցեր սկսել՝ իշխանությունը բռնությամբ զավթելու համար․ ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ Պետքարտուղարությունը մտադիր է նոր գործիք կիրառել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար, հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը։

Նպատակը «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը կանխելն է, ընդգծել են ռուսական գերատեսչությունում։ Վաշինգտոնը ծրագրում է երկրում զանգվածային բողոքի ցույցեր սկսել՝ իշխանությունը բռնությամբ զավթելու համար։

Բացի այդ, ամերիկացիները «համագործակցություն» են ձեռք բերել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարության հետ։ Վերջինս պետք է քվեարկությունից առաջ զեկույց հրապարակի՝ նշելով, որ Վրաստանում արդար ընտրություններ անցկացնելու համար պայմաններ չկան։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանում ընտրական շրջանն ընթանում է դրսի աննախադեպ միջամտության ֆոնին։ Երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։