Եթե Խաղաղության պայմանագրում 4 հարցի շուրջ համաձայնության գանք, կմնա 4 հարց. Փաշինյանի հայտարարությունները՝ ԱԺ-ում
- Խաղաղության պայմանագրի նախագծում կա համաձայնեցված հոդված, որն ասում է՝ կա մեխանիզմ, որն այս պայմանագրի իրականացման ընթացքի շուրջ կողմերն անընդհատ կոնսուլտաիցայի մեջ են լինելու, հանձնաժողովի նման մարմին է լինելու, նաև՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում է ենթադրում:
- Մենք չենք առաջարկում 13 հոդվածանոց խաղաղության պայմանագիր, առաջարկում ենք 16 հոդվածանոց խաղաղության պայմանագիր, և բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն։
- Եթե կանխավարկածը լինի այն, որ բոլոր կարևոր հարցերը լուծենք, նոր ստորագրենք, նշանակում է՝ մենք երբեք չենք ստորագրի:
- Եթե ևս 4 կարևոր հարցի շուրջ գանք համաձայնության, կմնա ևս 4 կարևոր հարց, որ պետք է համաձայնեցնել: