21 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան պատրաստ է Բաքվին ցանկացած աջակցություն ցուցաբերել ԲՐԻՔՍ-ին միանալու համար

Մոսկվան պատրաստ է Բաքվին ցանկացած աջակցություն ցուցաբերել ԲՐԻՔՍ-ին միանալու համար

Ռուսաստանը հարգում է ԲՐԻՔՍ-ի հետ փոխգործակցություն կառուցելու յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի ցանկությունը․ հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է Բաքվին ցուցաբերել հնարավոր ցանկացած աջակցություն այդ հարցում։ «Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի, այս դեպքում՝ Ադրբեջանի ինքնիշխան ցանկությունն՝ ավելի սերտ փոխգործակցություն կառուցելու ԲՐԻՔՍ-ի հետ։ Ասոցիացիան օբյեկտիվորեն ձեռք է բերում ավելի ու ավելի շատ համախոհներ», – ընդգծել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ Ադրբեջանը պաշտոնական հայտ է ներկայացրել ԲՐԻՔՍ–ին միանալու համար:

ԲՐԻՔՍ-ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Դրա անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։