29 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախատեսել էինք 2500 ԱԹՍ գնել, բայց Փաշինյանը դրանց փոխարեն ՍՈւ-եր գնեց, որոնք պատերազմի ժամանակ չօգտագործվեցին․ Մամիջանյան

Նախատեսել էինք 2500 ԱԹՍ գնել, բայց Փաշինյանը դրանց փոխարեն ՍՈւ-եր գնեց, որոնք պատերազմի ժամանակ չօգտագործվեցին․ Մամիջանյան

Մենք նախատեսում էինք գնել շուրջ 2500 ԱԹՍ, որից կեսը պետք է Հայաստան հասներ մինչև 2020-ը․ ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը գալով փոխել է սպառազինությունների պլանը և ԱԹՍ-ների փոխարեն ՍՈւ կործանիչներ է գնել, որոնք պատերազմի ընթացքում չեն կիրառվել։

«Հիմա դրա համար թող գնան ու ներողություն խնդրեն»,-ասել է Մամիջանյանը։

Նա հիշեցրել է, որ ՄՈԲ -ը 2016-ի քառօրյայում հաղթել է ու դասալքության անգամ մի դեպքի մասին այդ ժամանակ չի խոսվել։

Մամիջանյանի խոսքով՝  Փաշինյանը նաև պեք է ներողություն խնդրի 2020-ի հոկտեմբերին զինադադար չկնքելու համար։

«Մեկ էլ պահեստների լիուլի լինելու և  չլինելու մասին էին խոսում, թիվ չեմ հնչեցնի, բայց կեսից պակասն է օգտագործվել արկերի։ ՀՀ ԶՈւ-ն որևէ սպառազինության խնդիր չի ունեցել, և դա եղել է մեր ձեռքբերած և անվճար ստացած սպառազինության հաշվին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե նախկին իշխանությունները ժամանակին անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմում «բանկա-բութուլկեքի հետևում» չէինք անցկացնի։