Հադրութի շրջանի «Ազոխի քարանձավը» ունի հնագիտական մեծ արժեք, որն Ադրբեջանը պատշաճ չի պահպանում։ Միջազգային հանրությունը պետք է ուշադիր լինի այս հարցում. ասօր Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ «Մեկ տարի առանց Արցախի. Վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Այդ քարանձավը հնագիտական կարևոր քարանձավ է, որը հիմա Բաքվի վերահսկողության տակ է գտնվում։ Բաքուն է վերահսկում նաև այն նմուշները, որ տարիներ առաջ պեղվել էին անգլիական կազմակերպությունների աշխատանքի շնորհիվ։ Հետազոտությունների, վիճակագրությունների ժամանակ պետք է ուշադրության կենտրոնում պահել մարդկության պատմության համար հնագիտական կարևոր քարանձավը»,- ասաց Սահակյանը։
Սահակյանի խոսքով՝ բռնազավթումից հետո քարանձավը պատշաճ չի պահպանվում։