24 Սեպ
2024
24.1° c ԵՐԵՎԱՆ
21.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծրագիր ունենք՝ «չարիքի հեռացումն» է. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Ծրագիր ունենք՝ «չարիքի հեռացումն» է. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Մենք վերանայել ենք մեր ծրագիրը, մեթոդաբանությունը, մարտավարությունը ամեն բան. Այսօր ուղիղ եթերում ասել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Նա կրկնել է՝ իրենց աննահանջ պայքարը սահմանափակված չէ կուսակցական գաղափարաբանությամբ, այլ  բոլոր նրանց պայքարն է, ովքեր հայրենիք ունեն՝ անկախ տարաձայնություններից, մեկնաբանություններից, քննադատությունից:

Սրբազանի խոսքով՝ մենք կանգնած ենք աղետի մեջ, եթե չասենք, որ շարունակական աղետի մեջ ենք, իսկ ծրագիրը «չարիքի հեռացումն է»:

Քննադատողներին, ծրագիր չունենալու մեջ մեղադրողներին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկել է սեփական ծրագիրն ունենալ:

«Նրանք, ովքեր ծրագիր ունեն, թող գան և իրականացնեն: Այս պայքարը բոլորինն է, բոլորինն անխտիր, թող իրականացնեն այդ ծրագիրը, հանձն առնեն և իրականացնեն»,-ասել է սրբազանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են աջակցել բոլոր նրանց, ովքեր քաղաքական ու գաղափարական ծրագիր ունեն, բայց իրականացնելու հնարավորություն չունեն:

«Ես չեմ ասում` առանձին իրականացնեն, թեպետ և առանձին էլ կարող են: Միասին մենք ծրագիր էլ ունենք, տեսիլք էլ ունենք, ճանապարհ էլ ունենք, ուրիշ հարց, որ երբեմն այդ ճանապարհը այս կամ այն պատճառով որոշակի դժվարություններ է կրում: Այդուհանդերձ մեր միտքը մեկն է, ծրագիրը հստակ կերպով տրված է, թե ինչ պիտի տեղի ունենա փոփոխության ժամանակ, և ինչ պետք է տեղի ունենա մի քիչ ավելի երկար, կամ միջնաժամկետ հեռանկարում, այդ փոփոխություններից հետո ինչպիսի Հայաստան ենք մենք պատկերացնում»,-ասել է Սրբազանը: