ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախատեսված հանդիպմանը կքննարկեն Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամը, Ուկրաինայում տիրող իրավիճակն ու այլ գլոբալ հարցեր. այս մասին հայտնել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հետ։ Որքան հասկանում եմ, հանդիպումը կկայանա ցերեկը», – նշել է Դյուժարիկը` մեկնաբանելով առաջիկա բանակցությունները։
ՄԱԿ–ի ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ Գուտերեշը պատրաստ է քննարկել ՌԴ նախարարին հետաքրքրող ցանկացած թեմա։