15 Հոտ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գուտերեշի և Լավրովի հանդիպմանը կքննարկվեն Մերձավոր Արևելքի ճգնաժամը և Ուկրաինայի իրավիճակը․ Դյուժարիկ

Գուտերեշի և Լավրովի հանդիպմանը կքննարկվեն Մերձավոր Արևելքի ճգնաժամը և Ուկրաինայի իրավիճակը․ Դյուժարիկ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախատեսված հանդիպմանը կքննարկեն Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամը, Ուկրաինայում տիրող իրավիճակն ու այլ գլոբալ հարցեր. այս մասին հայտնել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հետ։ Որքան հասկանում եմ, հանդիպումը կկայանա ցերեկը», – նշել է Դյուժարիկը` մեկնաբանելով առաջիկա բանակցությունները։

ՄԱԿ–ի ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ Գուտերեշը պատրաստ է քննարկել ՌԴ նախարարին հետաքրքրող ցանկացած թեմա։