ԵԽ պատգամավորը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին և ապօրինաբար պահվող անձանց
Եվրոպական խորհրդարանի Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադըքովին, հույս հայտնելով, որ COP29 hամաժողովին ընդառաջ Բաքուն ամենահրատապ որոշ խնդիրների, այդ թվում՝ հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Պատգամավորը նամակը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։
ԵԽ պատգամավորն Ադրբեջանի դեսպանին ուղղված իր նամակում մտահոգություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հետագա վտանգի վերաբերյալ և խրախուսել է ադրբեջանական իշխանություններին հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կքնել Երևանի հետ։
Կարթեյզերը նշել է, որ ողջունելի կլինի Ադրբեջանի իշխանությունների հանձնառությունը՝ պահպանելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը։