11 Մայ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽ պատգամավորը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին և ապօրինաբար պահվող անձանց

ԵԽ պատգամավորը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին և ապօրինաբար պահվող անձանց

Եվրոպական խորհրդարանի Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադըքովին, հույս հայտնելով, որ COP29 hամաժողովին ընդառաջ Բաքուն ամենահրատապ որոշ խնդիրների, այդ թվում՝  հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Պատգամավորը նամակը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։

ԵԽ պատգամավորն Ադրբեջանի դեսպանին ուղղված իր նամակում մտահոգություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հետագա վտանգի վերաբերյալ և խրախուսել է ադրբեջանական իշխանություններին հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կքնել Երևանի հետ։

Կարթեյզերը նշել է, որ ողջունելի կլինի Ադրբեջանի իշխանությունների հանձնառությունը՝ պահպանելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026