
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի քաղաքական կուսակցությունների հետ․ օրակարգում անվտանգությունն է
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հոկտեմբերի 22-ին հանդիպում կանցկացնի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ բռնությամբ և թալանով ուղեկցվող բողոքի ցույցերի ֆոնին. հայտնում է France 24-ը։
Բացի երկրում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով ստեղծված իրավիճակից՝ օրակարգային հարցերից մեկը կլինի 2027 թվականի ապրիլի 18-ին մեկնարկող նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում անվտանգության ապահովումը։
«Ազգային միավորման» առաջնորդներ Մարին Լը Պենը և Ժորդան Բարդելան հայտարարել են, որ չեն մասնակցի հանդիպմանը և իրենց փոխարեն ներկայացուցիչներ կուղարկեն։ «Անհնազանդ Ֆրանսիան» դեռևս պաշտոնապես չի արձագանքել հրավերին։
Բացի այդ՝ Լեկորնյուն նախատեսում է նաև հանդիպել արհմիությունների ներկայացուցիչների հետ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ֆրանսիայում բողոքի ցույցերի կազմակերպման համակարգող խումբը հայտարարել է բողոքի ցույցերի երկրորդ փուլի մասին հոկտեմբերի 24-ին և 31-ին։


