«Հեզբոլլահը» հաստատել է Հասան Նասրալլահի մահը
Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժումը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլահի մահը․ նա սպանվել է սեպտեմբերի 27-ին Բեյրութի վրա Իսրայելի հարձակման հետևանքով․ գրում է ТАСС-ը։
«Հեզբոլլահի գլխավոր քարտուղար պարոն Հասան Նասրալլահը միացել է մեծ ու անմահ նահատակներին, որոնց ղեկավարել է շուրջ 30 տարի»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։