
Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի մասին
Որքան ավելի ուժեղ և անկախ լինեն նախկին ԽՍՀՄ երկրները, այնքան ավելի դժվար կլինի Ռուսաստանի համար․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ դիմելով ուկրաինացի դիվանագետներին։
«Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք անկախ Ադրբեջանի հետ, որի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը մենք աջակցում ենք։ Բացի այդ՝ երկար ժամանակ անց առաջին անգամ վերականգնել ենք կապերը Հայաստանի հետ», – նշել է նա։


