21 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը այնպիսի զենքերով է հարվածում Բեյրութին, որ մինչև չի պայթում, քաղաքացիները չեն հասկանում՝ ռմբակոծում են․ ABCmedia-ն զրուցել է լիբանանահայ լրագրող Ծովակ Թազյանի հետ

Իսրայելը այնպիսի զենքերով է հարվածում Բեյրութին, որ մինչև չի պայթում, քաղաքացիները չեն հասկանում՝ ռմբակոծում են․ ABCmedia-ն զրուցել է լիբանանահայ լրագրող Ծովակ Թազյանի հետ

Իրավիճակը Բեյրութում բավական լարված է, պայթունավտանգ։ Չգիտենք՝ հաջորդ պահին ինչ կարող է տեղի ունենալ։ ABCmedia-ի հետ զրույցում ասել է լիբանանահայ լրագրող Ծովակ Թազյանը։

«Մենք չգիտենք, թե Իսրայելը մինչև ե՞րբ կարող է շարունակել հարվածները։ Իրապես իրավիճակը շատ ծանր է։ Բեյրութում հարյուրավոր գաղթականներ կան։ Թիվը այնքան մեծ է, որ նրանց պատճաշ տեղավորել չի հասցնում պետությունը։ Նրանք ապրում են դպրոցներում, ոչ այդքան լավ պայմաններում։ Բավական դժվար են նրանց տեղավորում։ Պատկերացրեք՝ մեկ շաբաթ շարունակ Իսրայելը ռմբակոծում է Լիբանանի հարավայինհատվածները, և այդ մեկ շաբաթը անընդմեջ մարդիկ տեղափոխվում են առավել անվտանգ հատված։ Նրանց թիվը այնքան մեծ է, որ չեն հասցնում անգամ դպրոցներում տեղավորվել։ Մենք տեսանք նրանց փողոցներում»,- ասել է լիբանանահայ լրագրողը։

Մինչ այս պահը հայ համայնքը անվտանգ է համեմատաբար՝ ասում է Թազյանը։ Նրանք անտուն դարձած մարդկանց փորձում են օգնել ունեցած կարողությամբ։

«Իրավիճակը անհանգստացնող է հատկապես այն դեպքում, երբ մենք չգիտենք՝ մինչև երբ ու որտեղ է հարվածելու Իսրայելը։ Նրանք բարձրակարգ զենքերով են հարվածում, մինչև չի պայթում, չենք հասկանում, որ ռմբակոծում են։ Լիբանան էլ իր հերթին է հրթիռներ ուղարկում։ Փոխադարձ հրետակոծություն է։ Մի խոսքով՝ մտահոգիչ կացություն է»,- ասել է Ծովակ Թազյանը։

Լրագրողի խոսքով՝ երկրում ընթացող բանակցություններից հետո հայտնի է դարձել, որ Լիբանանը ուզում է հարավային սահման տեղափոխել «Հեզբոլլահի» զորքեր, որոնք կպաշտպանեն քաղաքը հնարավոր հարձակումներից։