Եթե Իսրայելը սկսի գործել, մենք ավելի կոշտ կպատասխանենք. Աբբաս Արաքչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ի տարբերություն ռեժիմի, որը թիրախավորում է մարդասիրական կենտրոնները, իրենք հարձակվել են միայն ռեժիմի ռազմական և անվտանգության կենտրոնների վրա։
«Մենք մտադիր չենք շարունակել հարձակումները։ Եթե Իսրայելն այլ գործողություններ ձեռնարկի Իրանի դեմ, մեր գործողություններն ավելի խիստ կլինեն, և մենք անպայման կպատասխանենք։ Մեր պատասխանը լինելու է համաչափ և ամբողջությամբ հաշվարկված»,- ասել է նա։
«Լիբանանի պայմաններն աննորմալ են, հրադադարի վերաբերյալ ես խոսել եմ Լիբանանի իշխանությունների հետ և կապի մեջ ենք այլ երկրների հետ։ Մենք աջակցում ենք շարունակվող ջանքերին՝ պայմանով, որ առաջին հերթին լիբանանցիների իրավունքները հարգվեն և ընդունվեն դիմադրության կողմից, և երկրորդ՝ դա համընկնի Գազայի հատվածում հրադադարի հետ»։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի ԱԳՆ ղեկավարը այցով ժամանել էր Բեյրութ։