29 Դեկ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի և ԵՄ-ի հետ կապ հաստատելու Իրանին ձեռնտու ճանապարհը Հայաստանով է. Շահբազի

ՌԴ-ի և ԵՄ-ի հետ կապ հաստատելու Իրանին ձեռնտու ճանապարհը Հայաստանով է. Շահբազի

Իրանին՝ Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար ավելի ձեռնտու է գործածել Հայաստանի տարածքով անցնող երթուղին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Թավրիզի առևտրաարդյունաբերական պալատի միջազգային կապերի գծով փոխտնօրեն Սահանդ Շահբազին։

Հիմա Իրանը ՌԴ-ի և ԵՄ-ի հետ կապվում է Ադրբեջանով ու Թուրքիայով անցնող ճանապարհներով։ Մինչդեռ
Շահբազին նշում է՝ իրենց վարորդներն Ադրբեջանում բախվում են մաքսայինի քաշքշուկների, ինչը մեծացնում է փոխադրման ժամանակը, իսկ Թուրքիայով երթուղին թանկ է, քանի որ բեռները նախ տեղափոխվում են սևծովյան նավահանգիստներ, այնուհետև մեկնում Ռուսաստան կամ ԵՄ:

Շահբազին կարծում է՝ դեպի Սև ծով ելքի համար Հայաստանի տարածքով երթուղին ավելի շահավետ է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանը նախատեսում է Թեհրանի և Դելիի մասնակցությամբ գործարկել առևտրատրանսպորտային երթուղի, իսկ մոտ ժամանակներս Իրանում այդ հարցով կանցկացվի եռակողմ հանդիպում: