Իրանը սպառնում է միանգամից ոչնչացնել Իսրայելի էներգետիկ և նավթավերամշակման համակարգերը
Իրանը ունակ է միաժամանակ հարվածել Իսրայելի ողջ էներգետիկ ոլորտին, կայաններին, նավթավերամշակման բոլոր գործարաններին ու գազի հանքավայրերին, եթե Իսրայելը ապակառուցողական գործողություններ ձեռնարկի. այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Ֆադավին:
«Իրանը մեծ և ընդարձակ երկիր է՝ բազմաթիվ տնտեսական կենտրոններով, իսկ Իսրայելն ունի երեք էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարաններ, որոնց ուղղությամբ կարող ենք միաժամանակ գրոհել»,- նշել է Ֆադավին։