Ռուսական ՀՕՊ–ը Բելգորոդի մարզի երկնքում 16 ուկրաինական անօդաչու է խոցել գիշերը. այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների նկատմամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ–ի կիրառմամբ ահաբեկչական գործողություն իրականացնելու` կիևյան ռեժիմի փորձերը։ ՀՕՊ հերթապահ միջոցներով ուկրաինական 16 անօդաչու է ոչնչացվել, 14-ը` Բելգորոդի մարզի տարածքում, ևս 2-ը` Սև ծովի ջրատարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ։