20 Նոյ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը սկսել է Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը

Ադրբեջանը սկսել է Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը

Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը․ այս մասին իր էջում ահազանգել է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։

Նա հայտնել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Թումանյան փողոցի երկայնքով մայրաքաղաքի պատմական թաղամասերը հողին են հավասարվել՝ դրանով իսկ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը։

«Ստեփանակերտի բնակիչները պետք է շտապ կազմակերպվեն և բոլոր առկա միջոցներով պահանջեն Հայաստանի իշխանություններից և միջազգային կազմակերպություններից հանրային քայլեր ձեռնարկել Արցախի բնակիչների հավաքական իրավունքները, այդ թվում՝ վերադարձի և սեփականության իրավունքի ապահովման համար։

ԼՂՀ իշխանությունները պետք է ստանձնեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության զանգվածային շարժման համակարգողի գործառույթը»,- գրել է է նա՝ հավելելով, որ գուցե նույնիսկ պետք է սկսեն այսօրվա հավաքից։