Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագիրը
պետք է ամրագրի արցախահայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը. РБК-ին
տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Մենք ելնում ենք խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հայ բնակչության
հուսալի իրավունքների և անվտանգության ապահովման թեման հստակ սահմանելու անհրաժեշտությունից
և կողմերին ներկայացրել ենք որոշակի գաղափարներ այս առնչությամբ»,-ասել է Գալուզինը:
Նա նշել է, որ անհրաժեշտ են մեխանիզմներ՝ աջակցելու ստորագրվելիք
խաղաղության պայմանագրի հետագա իրականացմանը: «Այնպիսի մեխանիզմ է պետք, որը չի վնասի
Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և անկախությանը»,-ասել է ռուս դիվանագետը։