10 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ

«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ

«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ․ հայտարարությունը՝ ստորև․

«Հուլիսի 9-ին «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով։

Արեգնազ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա, սակայն այսօրվա Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։ Դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի։

«Մայր Հայաստանը» կոչ է անում հանրությանը, քաղաքական ուժերին  զգոն լինել և թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականպես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ։ Մենք  ապավինում ենք մեր քաղաքացիների գիտակցությանն․ այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի ետևից։

Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը։

Դեռևս ուշ չէ։ Վաղը կարող է արդեն ուշ լինել։

Միայն համատեղ քայլերով է հնարավոր  կանգնեցնել Հայաստանի՝ դեպի անխուսափելի աղետ ընթացող գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026