
ՌԴ ԱԳՆ-ն փորձում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել. Գալուզին
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12֊ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի
շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը.
hայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը՝ հայ-ադրբեջանական
հակամարտության լուծմանն առնչվող հարցերի առնչությամբ, երբեք չի ընդհատվել: Մենք հուսով
ենք, որ նման շփումները կշարունակվեն: Քննարկում ենք նաև Բիշքեկում նման երկխոսության
հնարավորությունը»,-ասել է բարձրաստիճան դիվանագետը:
Նա նշել է, որ ադրբեջանական կողմն արդեն համաձայնել է, և իրենք հուսով
են՝ հայկական կողմը ևս պատասխանատու մոտեցում կցուցաբերի և կհամաձայնի մասնակցել այդ
բանակցություններին: