22 Դեկ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
-3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանդիպել են Իրանի նախագահն ու Ադրբեջանի փոխվարչապետը

Հանդիպել են Իրանի նախագահն ու Ադրբեջանի փոխվարչապետը

Իրանն աջակցում է բոլոր այն նախագծերին, որոնք էլ ավելի կզարգացնեն իսլամական երկրների հարաբերությունները, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը։ Հայտնում է Mehr գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը կարծում է, որ չպետք է անտեսել որևէ երկրի ինքնիշխանությունը։ Նա ընդգծել է, որ համատեղ աշխատելով՝ տարածաշրջանի պետությունները կարող են լուծել իրենց հարցերը։

«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև երկաթուղային և մայրուղային երթուղիների ստեղծումը, ինչպես նաև ցանկանում ենք շարունակել և ընդլայնել համագործակցությունն էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում, և մենք հավատարիմ ենք այն ամենին, ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում», – ասել է Իրանի նախագահը:

Մուստաֆաևն իր հերթին ասել է, որ Բաքուն պատրաստ է ընդլայնել հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։