Իրանական կողմն աջակցում է Իսրայելի
վրա պաղեստինյան հրթիռային հարձակումները և կկանգնի պաղեստինցի մարտիկների կողքին մինչև
Պաղեստինի և դրա գլխավոր սրբավայրի՝ Երուսաղեմ քաղաքի վերջնական ազատագրումը։ Այս մասին
հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։
«Մենք աջակցում ենք այս գործողությանը: Իհարկե, մեծ նահատակները, ինչպիսին է Ղասեմ
Սոլեյմանին, նույնպես ուս ուսի են կանգնած Սուրբ Երկրի հերոսների հետ, և մենք մնալու
ենք պաղեստինցիների հետ մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ամբողջական ազատագրումը»,- ասել
է Սաֆավին։