Տարածաշրջանը, որը կապված է նաև ՀՀ-ի հետ, նոր պատերազմական կրակի մեջ է հայտնվել. արաբագետ
Վաղ առավոտից Իսրայելում սկսվել են լայնածավալ ռազմական գործողություններ։
Պաղեստինը սկսել է հրթիռակոծել Իսրայելի ոչ միայն ռազմական օջախները, այլ նաև հարվածներ
է հասցրել նաև բնակչության շրջանում։ Համասի զինյալները այրել են ավտոկայանատեղի, ներխուժել են Իսրայելի
տարածք, հարվածել են տանկերին, գերի են վերցրել
մարդկանց։ Իսրայելն էլ իր հերթին է հարվածներ հասցրել Պաղեստինին։ Մասնավորապես պայթեցվել
է Գազայի ավիացիան։
Արաբագետ Գոռ Գևորգյանը ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ լայնածավալ
ռազմական գործողությունները կարող են տևել երկար, սակայն գուշակություններ անել այս
պահին չի կարելի։
«Իսրայելական կողմն արդեն հայտարարել է այն մասին, որ իրենք գտնվում
են պատերազմի մեջ՝ հաշվի առնելով այն սահմանները, այն խորությունը, որի շրջանակներում
Գազայի գոտուց իրականացվում են ռազմական գործողությունները։ Իրավիճակը բավականին վտանգավոր
է, այն առումով, որ տարածաշրջանում ի հայտ է եկել նոր ռազմական վիճակ, որը կարող է
լինել նաև տևական, բայց այս պահին վաղաժամ է, որևէ բան ասել։ Ուղղակի պետք է իմանանք,
որ տարածաշրջանի մաս կազմող ՀՀ-ն կազմում է Մերձավոր Արևելքի շրջանի բաղկացուցիչ մաս»,-նշեց
արաբագետը։
Գևորգյանի խոսքով` պետք չէ նաև մոռանալ, որ Իսրայելը հանդիսանում
է մեր թշնամի Ադրբեջանի դաշնակիցը։
«Եթե հաշվի ենք առնում Արցախի շուրջ տեղի ունեցածը, ուկրաինական
ճգնաժամը, հիմա նաև Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները, ապա կհասկանանք,
որ այս տարածաշրջանը հայտնվել է պատերազմական կրակի մեջ»,-եզրափակեց Գևորգյանը։