Իրանը դադարեցնում է թռիչքները դեպի Եվրոպա
Իրանի ավիափոխադրողների ասոցիացիան դադարեցրել է թռիչքները դեպի եվրոպական երկրներ՝ Եվրամիության կողմից սահմանած վերջին պատժամիջոցներից հետո, ասել է ասոցիացիայի տնօրեն Մաքսուդ Ասադի Սամանին։
«Մեր երկրում միակ ավիաընկերությունը, որը թռչում էր Եվրոպա, Iran Air-ն էր, և, հաշվի առնելով Iran Air-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, դրանից հետո իրանական ոչ մի ինքնաթիռ չի թռչի Եվրոպա», – պարզաբանել է Սամանին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց յոթ ֆիզիկական անձանց և յոթ ընկերությունների դեմ՝ Իրանի կողմից Ռուսաստանին ենթադրյալ աջակցության պատճառով: ԵՄ խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ այդ քաղաքացիներն ու կազմակերպությունները, իբր, օգնել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։