13 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիայում ցուցադրել են արհեստական բանականությամբ աշխատող ԱԹՍ-ներ

Ճապոնիայում ցուցադրել են արհեստական բանականությամբ աշխատող ԱԹՍ-ներ

Mitsubishi Heavy Industries ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականության (AI) աջակցությամբ աշխատող դրոնների երկու մոդել․ այս մասին հայտնում է Army Recognition-ը։

MHI-ի ներկայացուցիչները հաստատել են, որ արհեստական ինտելեկտով հագեցած մարտական անօդաչու թռչող սարքերի առաջին փորձնական թռիչքները կիրականացվեն 2025 թվականին:

Անօդաչու սարքերը ներկայացվել են Ճապոնիայում անցկացվող Միջազգային օդատիեզերական ցուցահանդեսի ընթացքում։ ARMDC-20X մոդելի երկարությունը մոտ վեց մետր է։ Դրա հիմնական նպատակը հետախուզությունն է լինելու:

Երկրորդ անօդաչու մոդելի անունը դեռ չի նշվում։ Դրա երկարությունը կկազմի 10 մետր։ Միաժամանակ անօդաչու թռչող սարքը կարող է օգտագործվել օդային մարտերի և թիրախների որսալու համար։