18 Հոտ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա. եղանակը Հայաստանում

Ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա. եղանակը Հայաստանում

Հոկտեմբերի 18-ի ցերեկը արևմուտքից Հայաստան եկած ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում, բայց կլինեն կարճատև։ Հոկտեմբերի 19-22-ին էլ առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 18-ին և 19-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 18–ի ցերեկը կլինի 13–15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9…+11 աստիճան։