Արցախյան հարցի պուտինյան լուծումը
Տասնամյակներ շարունակվող հիմնախնդիրը լուծվեց հօգուտ Ադրբեջանի,
քանի որ Հայաստանի իշխանությունները չէին ցանկանում կոմպրոմիսի գնալ. եթե փորձենք շատ
կարճ ձևակերպել, սա Վլադիմիր Պուտինի դիրքորոշումն է Արցախյան հարցի վերաբերյալ, ինչի
մասին նա ուղիղ տեքստով ասաց Վալդայի ակումբում։
«Մենք առաջարկում էինք վերադարձնել շրջակա հինգ շրջանները, երկուսը պահել իրենց մոտ,
որպեսզի մշտական կապ լինի Հայաստանի և Արցախի միջև։ Մենք էլ տալիս էինք համապատասխան
անվտանգության երաշխիքները։ Սակայն Արցախյան կողմը չցանկացավ, ասելով, որ տեսնում են
ռիսկեր ու ասացին, որ կկռվենք»,-ասաց Պուտինը։
Նա արդեն բաց տեքստով Արցախը Ադրբեջանի տարածք է անվանում, ավելին՝ հստակ առաջ է տանում
ադրբեջանական քարոզչական թեզը, ընդ որում, այս տարիների ընթացքում առաջին անգամ։
Մանրամասները՝ տեսանյութում: