19 Հոտ
2024
16.2° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամ է ձերբակալվել

Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամ է ձերբակալվել

Երեկ գիշերը` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել  Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
«Ընդհանուր առմամբ ձերբակալվել են կուսակցության 8 անդամ, որոնցից 3-ը աղջիկ են:

Հերթական անգամ գործող վարչախումբը դիմում է ռեպրեսիվ մեթոդների ՀՀՄ կուսակցության անդամներին ահաբեկելու նպատակով՝ այս անգամ ուժ կիրառելով անգամ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ:

Կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ:

Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի հրահանգով քաղաքական հետապնդումները», – ասված է հաղորդագրության մեջ: