05 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամ է ձերբակալվել

Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամ է ձերբակալվել

Երեկ գիշերը` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել  Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։ «Ընդհանուր առմամբ ձերբակալվել են կուսակցության 8 անդամ, որոնցից 3-ը աղջիկ են:Հերթական անգամ գործող վարչախումբը դիմում է ռեպրեսիվ մեթոդների ՀՀՄ կուսակցության անդամներին ահաբեկելու նպատակով՝ այս անգամ ուժ կիրառելով անգամ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ:Կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ:Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի հրահանգով քաղաքական հետապնդումները», - ասված է հաղորդագրության մեջ:
Ռազմագերիներ   Ռազմագերիներ