
Ֆիլհարմոնիկն ու Երվանդ Քոչարի գլուխգործոցները՝ Թբիլիսիում․ Վրաստանում երկու օր կնվիրեն Հայաստանի մշակույթին
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի մշակույթի նորանշանակ նախարար Մաիա Բիթաձեն. Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և դրանց շրջանակում կազմակերպվող՝ հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգին և հոկտեմբերի 8-ին Վրաստանի ազգային պատկերասրահում բացվող «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսին»,- ասված է հաղորդագրությունում։


