
Սև ծովում ուկրաինական նավ է խոցվել․ անձնակազմում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ
Սև ծովում՝ Ռումինիայի ափերից 37 կմ հեռավորության վրա անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թուրքիային պատկանող «Royad Mammadov» քաղաքացիական բեռնատար նավին: Ըստ տեղեկությունների՝ նավը Ուկրաինայից Իտալիա եգիպտացորեն է տեղափոխելիս եղել։ (Ուկրաինան, ըստ երևույթին, վարձակալել է թուրքական մասնավոր ընկերությանը պատկանող նավը - խմբգ․)
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ջրային բեռնատարը թիրախավորել են ռուսական ուժերը: Նրա փոխանցմամբ՝ նավի անձնակազմի կազմում եղել են Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ:


