2020 թվականին Ալիևը պատրաստ էր կանգնեցնել պատերազմը, Երևանից ասացին թե կկռվենք. կռվեցին․Պուտին
2020 թ-ի պատերազմի ժամանակ կար հնարավորություն կանգնեցնել
պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, Իլհամ Ալիևը տվել էր իր համաձայնությունը, սակայն
Հայաստանն առաջ քաշեց պայման, որից հետո ռազմական գործողությունները շարունակվեցին։
Այդ մասին Վալդայի ակումբում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նախագահ Ալիևը պատրաստ էր
կանգնեցնել պատերազմը։ Ես զանգեցի Երևան, այնտեղ ասեցին, թե Ադրբեջանը թող դուրս գա
Ղարաբաղի այն ոչ նշանակալից հատվածից, որտեղ մտել էին։ Ես ասցի՝ լսեք, ախր մի քանի
օրից նրանք ձեր թիկունք են դուրս գալու Աղդամի հատվածում։ Ինձ պատասխանեցին, թե կկռվենք։
Կռվեցին», – ասել է նա։