Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդաբնակ շրջաններին․ կան զոհեր
Առնվազն 8 մարդ է զոհվել հինգշաբթի օրը թուրքական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով
Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի վերահսկողության տակ գտնվող գոտում, տեղեկացնում
է Reuters գործակալությունը՝
հղում տալով տեղական անվտանգության աղբյուրներին։
Երկուսը զոհվել են ռազմական օբյեկտի մոտ ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով, ևս
վեցը զոհվել են ավելի ուշ Ամուդա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական դիրքերի վրա
հարձակումից, հայտնել է աղբյուրը գործակալությանը: