
Մշտապես ասել ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար․ Պետդեպ
Մենք մշտապես պարզ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն
էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար․ հայտարարել
է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
Նա նշել է, որ ի գիտություն
են ընդունում, նախագահ Ալիևի՝ Գրանադայում առաջարկվող հանդիպմանը չմասնակցելը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև
երկխոսությունը շարունակում է աներևակայելի կարևոր լինել Հարավային Կովկասում արժանապատիվ
և կայուն խաղաղություն գտնելու համար։ Ահա թե ինչու է պետքարտուղարն այսչափ ներգրավված
այս գործընթացներում»- ասել է Պատելը։