16 Նոյ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության միջոցով հակամարտությունը լուծելու հարցում․  Ռայիսի

Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության միջոցով հակամարտությունը լուծելու հարցում․ Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին անընդունելի է համարել Հարավային
Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Irna» գործակալությանը,
այս մասին Ռայիսին ասել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների
ժամանակ։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
բանակցությունների ընթացքում Իրանի նախագահ Ռայիսին ընդգծել է Կովկասի երկրների տարածքային
ամբողջականության նկատմամբ հարգանքի կարևորությունը և հայտարարել, որ Իրանը պատրաստ
է համագործակցել այդ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում:

Ռայիսին նաև մերժել է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն
՝ դրանք վնասակար անվանելով տարածաշրջանի երկրների շահերի համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի
հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության
անհրաժեշտությունը և հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝
երկխոսության միջոցով լուծելու հակամարտությունը:

Ռայիսին ասել է, որ Կովկասում կայունության պահպանումն ու ամրապնդումը
կախված է տարածաշրջանի երկրների համագործակցությունից, որոնք, նրա խոսքով, ունակ են
լուծել տարածաշրջանային խնդիրները: