
Սուր շնչառական վարակների հիվանդացության դեպքերը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել են․ ՀՀ ԱՆ
Հոկտեմբերի առաջին շաբաթվանից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն իրականացնում է մշտադիտարկում այս հիվանդություններով պայմանավորված իրավիճակի զարգացման միտումներին հետամուտ լինելու նպատակով։ Ըստ այդմ` սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակն օրինաչափ և համահունչ է ներկայիս սեզոնին։
Այսպես՝ 2024 թվականի հոկտեմբերի 3-րդ շաբաթվա ընթացքում արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշները նախորդ՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթվա համեմատ աճել են, սակայն նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր են։ Հարկ է նշել, որ այսօր համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվում են մինչև 4 տարեկան երեխաների շրջանում, որը կազմում է ընդհանուր դեպքերի 71%-ը։
Ներկա դրությամբ` ՀՀ-ում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վարակների՝ ռինովիրուսի, բոկավիրուսի կորոնավիրուսային հիվանդության (SARS-Cov-2) հարուցիչներ։