Դիվանագիտական ներկայացում ու գաղտնի որոշումներ` կլոր սեղանի շուրջ
Կազանում կլոր սեղանի շուրջ այս քսփոցը վստահաբար որպիսություն հարցնելու մասին չէր: Փորձագետները հակված են կարծելու, որ հենց այստեղ ու այս ժամանակ որոշվեց ժամեր անց առանց միջնորդների, տետատետ հանդիպել։ Այստեղ ընդամենը ինչ-որ դետալներ հստակեցվին, որոնք հավանաբար անհրաժեշտ էին, հանդիպում կազմակեպելու համար:
Առանձնացան մոտ մեկ ժամով, դուրս եկան ու արարողակարգի համաձայն միմյանց ձեռք սեղմեցին, լուսանկարվեցին: Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց:
Խոշոր պետությունների համար էլ առանձնապես կարևոր չէ, թե հանուն խաղաղության ում տարածքից ինչքան կանցնի մյուսին, մեկ գյուղ այս կողմ մեկ մետր այն կողմ, օրինակ Ռուսաստանի համար ոչինչ չի փոխում: Այստեղ նրանց համար գլխավորը, որ խաղաղությանը միտված ամեն բան տեղի ունենա ռուսական հարթակում:
Խոշոր հաշվով լավ է, որ 2018-ից առ այսօր Փաշինյան-Ալիև ավելի քան քսան պաշտոնական հանդիպումից հետո, այս մեկը որևէ էական առաջընթաց չգրնացեց, ասում է քաղտեխնոլոգը: Հույս կա, որ Հայաստանը դեռ կմնա հայկական կամ առնվազն նոր կապիտուլյացիա տեղի չի ունենա: