23 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ՀՀ կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ՀՀ կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը մեկնաբանել է Հայաստանի
Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու փաստը։

«Մենք հարգում ենք Հայաստանի
ինքնիշխանությունն ու անկախությունը և, իհարկե, կթողնենք Հայաստանի կառավարությանը
մեկնաբանել իր օրենսդրական գործընթացները։ Մենք հարգում ենք ՄՔԴ-ին միանալու յուրաքանչյուր
երկրի իրավունքը»,-ասել է նա։

Հարցին՝ արդյոք Ռուսաստանի կողմից աճող սպառնալից հռետորաբանության
ֆոնին ԱՄՆ-ն Հայաստանին կպաշտպանի ռուսական պոտենցիալ ագրեսիայից, Պատելը չի պատասխանել։

«Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել դերակատարություն
ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ
և տևական խաղաղության հասնելու համար: Վերջին շաբաթվա ընթացքում և դրանից հետո
մենք կրկնում ենք Լեռնային Ղարաբաղում ավելի երկարաժամկետ, անկախ միջազգային դիտորդական
առաքելություն ունենալու մեր կոչը՝ ապահովելու համար թափանցիկություն և վստահ լինելու
համար, որ էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվի, մասնավորապես,
նրանց, ովքեր հնարավոր է ցանկություն ունենան վերադառնալ, ինչպես նաև կպահպանվեն մշակութային
ժառանգության օբյեկտները, ինչը, իհարկե, համապատասխանում է նաև Ադրբեջանի հրապարակային
հայտարարություններին և նրանց ստանձնած միջազգային պարտավորություններին»,-ասել է նա։