21 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բուդապեշտում սովորող արցախցի աշակերտները հոգեբանական բռնությունների են ենթարկվել համադասարանցիների կողմից․ իրավապաշտպան

Բուդապեշտում սովորող արցախցի աշակերտները հոգեբանական բռնությունների են ենթարկվել համադասարանցիների կողմից․ իրավապաշտպան

Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի 12 և 14 տարեկան  տարբեր դասարաններում սովորող աշակերտները նույն դասարանների աշակերտների կողմից ենթարկվել են  հոգեբանական բռնությունների՝ հունգարերենին վատ տիրապետելու համար․ այս մասին հայտնում է արցախցի իրավապաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։ Ըստ Մարտիրոսյանի՝ դասաժամերից հետո, տարբեր դասարաններում սովորող արցախցի աշակերտները արցախցիներին ծաղրող դասարանի բոլոր տղաների հետ հաշվեհարդար են տեսել։

«Արդյունքում հայտնվել են ոստիկանությունում,զրկվել ուսումից,իսկ ծնողները ենթարկվել են տուգանքի։ Բուդապեշտի դատարանը քննելով ծնողների բողոքը՝ քաղաքապետարանի որոշումը անօրինական է ճանաչել։ Արցախցի երեխաներին աջակցել են ազգությամբ ուկրաինիացի աղջիկները», – գրել է Մարտիրոսյանը։