Գազայի հատվածում մեծ թվով զոհեր գտնվում են փողոցներում՝ փլատակների տակ
Իսրայելի հարվածների
հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 18 հազար 600-ի, տուժել է գրեթե
50 հազար 600 մարդ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ
գործակալությունը՝ հղում տալով Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը հավելել
է, որ վերջին ժամերին ավելի քան 190 զոհվածների և գրեթե 500 վիրավորների մարմիններ
են տեղափոխվել հիվանդանոցներ, բացի այդ, մեծ
թվով զոհեր դեռևս գտնվում են փողոցներում՝ փլատակների տակ։