ABCMEDIA
Գազայի հատվածում մեծ թվով զոհեր գտնվում են փողոցներում՝ փլատակների տակ

Գազայի հատվածում մեծ թվով զոհեր գտնվում են փողոցներում՝ փլատակների տակ

Իսրայելի հարվածների
հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 18 հազար 600-ի, տուժել է գրեթե
50 հազար 600 մարդ։  Այս մասին գրում է ՏԱՍՍ
գործակալությունը՝ հղում տալով Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

 Նախարարությունը հավելել
է, որ վերջին ժամերին ավելի քան 190 զոհվածների և գրեթե 500 վիրավորների մարմիններ
են տեղափոխվել  հիվանդանոցներ, բացի այդ, մեծ
թվով զոհեր դեռևս գտնվում են փողոցներում՝ փլատակների տակ։