21 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում ուսանողուհուն ձերբակալել են նրա նկատմամբ կիրառելով ծեծ և սեռական բռնություն․ Amnesty International

Իրանում ուսանողուհուն ձերբակալել են նրա նկատմամբ կիրառելով ծեծ և սեռական բռնություն․ Amnesty International

Իրանում ուսանողուհին մերկացել է՝ մնալով միայն ներքնազգեստով՝ ի նշան բողոքի երկրում խիստ իսլամական հագուստի կոդի դեմ:

Սոցցանցերում և Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կողմից տարածված տեսանյութում երևում է, որ կինը ներքնազգեստով և բաց մազերով նստած է համալսարանի դիմաց, որտեղ սովորում է:

Նա ժեստերով ցույց է տալիս իր համակուրսեցի ուսանողներին, որոնցից շատերը իգական սեռի ներկայացուցիչներ են և հիջաբով։

Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է նա քայլում ճանապարհով, մինչ մի խումբ տղամարդիկ շրջապատում են նրան, հրում մեքենան և քշում:

Amnesty-ն հայտարարել է, որ կինը «բռնի կերպով ձերբակալվել է» այն բանից հետո, երբ նա բողոքել է Թեհրանի Իսլամական Ազադ համալսարանում դրես-կոդերի «չարաշահման» դեմ:

Կինը նախկինում համալսարանի տարածքում ոտնձգությունների էր ենթարկվել Բասիջի՝ իրանական կամավորական կիսառազմական խմբի անդամների կողմից։ Ըստ տեղեկությունների՝ ուժայինները պատռել են նրա գլխաշորը և հագուստը: Վկայակոչելով ականատեսներին՝ պետական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ուսանողուհին հանել է հագուստը այն բանից հետո, երբ երկու անվտանգության աշխատակիցներ «հանգիստ զրուցել են» նրա հետ և զգուշացրել հագուստի կանոնները խախտելու մասին: Համալսարանի հասարակայնության հետ կապերի տնօրենը հայտնել է, որ կինը տառապում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից։

Amnesty-ն կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ազադ համալսարանի ուսանողուհուն և պահանջել, որ նա կարողանա կապ հաստատել իր ընտանիքի և փաստաբանի հետ:

«Ձերբակալության ընթացքում նրա նկատմամբ ծեծի և սեռական բռնության մասին մեղադրանքները պահանջում են անկախ և անաչառ հետաքննություն։ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», – նշվել է կազմակերպության հայտարարության մեջ։