
Ռուսաստանը հարցեր ունի ՀՀ ղեկավարությանը․ Պեսկով
Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին եղբայրական է համարում, սակայն
այդ երկրի ղեկավարությանը հարցեր ունի․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ
Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը Հռոմի ստատուտի վավերացումը ոչ կոռեկտ քայլ է համարում
երկկողմ հարաբերությունների տեսանկյունից»,-ասել է Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի համար Հայաստանը բարեկամական երկիր
է, գործընկեր։ «Շատ բան է մեզ միավորում եղբայրական հայ ժողովրդի հետ։ Մենք չենք կասկածում,
որ այդ կապերը մեզ միավորելու են հավերժ։ Սակայն Հայաստանի գործող ղեկավարության հետ
հարցեր են առաջանում։ Դրանք նախապես էին փոխանցվել հայկական կողմին»,-ասել է խոսնակը։